Հայկական ARLOOPA-ն 5-15 տարեկանների համար կրթական նոր հավելված է թողարկել
17:58, 30 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական ARLOOPA ընկերությունը հայտարարել է AR (լրացված իրականություն) AI (արհեստական բանականություն) գործիքների համադրմամբ 5-15 տարեկանների համար ZooTalkia նոր կրթական հավելվածի գործարկման մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել:
Երեխաները և պատանիները հնարավորություն կունենան 5 կենդանու՝ կոկորդիլոսի, արջի, առյուծի, ռնգեղջյուրի և փղի օգնությամբ ուսումնասիրել համապատասխանաբար ֆիզիկա, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն և մաթեմատիկա առարկաները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում