Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկել Ինժեներական քաղաք ծրագիրն ավարտին հասցնելու համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։

«Ինժեներական քաղաք ծրագիրը երկարամյա պատմություն ունի: Թեև ծրագիրը մեր ուղիղ պատասխանատվության գոտում չի գտնվել, այլ դերակատարներ են ներգրավված եղել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածից, բայց մենք ընկալել ենք, որ մեր կարողությունների և հնարավորությունների սահմաններում պետք է աջակցենք, որ ծրագիրն ի վերջո կյանքի կոչվի: Այն տեխնոլոգիական առումով մեր այցեքարտերից մեկը պետք է լինի: Ուստի մենք գործուն քայլեր ենք ձեռնարկել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման դադարեցման դեպքում կամ ծրագրի ավարտվելու դեպքում պետական բյուջեի միջոցներով Ինժեներական քաղաք ծրագիրն ավարտին հասցնելու համար: Այս մասով դեռ որոշումը վերջնական թղթին հանձնված չէ: Ներկայում շինարարական աշխատանքները շարունակվում են»,- մանրամասնեց նախարարը:

Հայրապետյանը ներկայացրեց նաև, որ Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում շինարարական և ինժեներական աշխատանքները մեծ ծավալով ընթացել են առաջին եռամսյակում: Գերհամակարգիչը լինելու է Ինժեներական քաղաքում, դրանով էլ ծրագրերը  փոխկապակցված են:

«Գերհամակարգչի ամբողջական տեղադրման և միացման աշխատանքները պլանավորվում է ավարտել առաջիկայում՝ շատ մոտ ապագայում»,-եզրափակեց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am