Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում են

ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալելով «Բարսելոնա»-ին` առավելության հասավ 4:1 հաշվով: Թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնա»-ի հաղթանակով 3:2 հաշվով: ՊՍԺ-ն կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում:

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն տանը հաղթեց Մադրիդի «Ատլետիկո»-ին 4:2 հաշվով: Նախորդ հանդիպմանը «Ատլետիկո»-ն հաղթել էր 1:2 հաշվով: Դորտմունդյան թիմը ևս ՉԼ կիսաեզրափակիչում է:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մյուս խաղերը կկայանան ապրիլի 17-ին: «Մանչեսթեր Սիթի»-ն կընդունի «Ռեալ»-ին (առաջին խաղ` 3:3), իսկ «Բավարիա»-ն կմրցի «Արսենալ»-ի հետ (առաջին խաղ` 2:2):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am