Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ

Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի 
այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստանում կհեռարձակվի ռուսական այլ բովանդակության հաղորդում՝ մշակութային կամ գեղարվեստական:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ–ում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ռուսական ալիքներում հակահայկական քարոզի վերաբերյալ: 

Նա նշեց, որ ռուսական հեռուստաալիքները հեռարձակվում են՝ համաձայն Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի: Հանձնաժողովի լիազորությունն այս առումով միայն մշտադիտարկման արդյունքում տեղեկանք կազմելն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ուղարկելն է:

«Մենք դա պարբերական անում էինք, անում ենք արդեն 3.5 տարի: Ցավոք, մինչև վերջերս մեր այդ ահազանգերին, զեկույցներին նախարարությունն ուշադրություն չէր դարձնում: Հիմա սկսեց դարձնել: Եվ նախարարությունը հիմա քայլեր է ձեռնարկում, աշխատում է ռուսական կողմի հետ: Եթե ես չեմ սխալվում, շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ–որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական: Եվ մենք Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,–ասաց Հակոբյանը:

Ըստ նրա՝ միջկավառավարական պայմանագիրը չմշակված, հում է, շատ լծակներ չի տալիս հայկական կողմին: Բացի այդ՝ հանրային մուլտիպլեքսից բացի, կան նաև կաբելային ալիքներ, որտեղ այդ բովանդակությունն անխափան հեռարձակվում է:

Ըստ հանձնաժողովի՝ «հակահայկական» եզրույթը հեղհեղուկ է, այն սուբյեկտիվ կատեգորիա է, իրավական նորմ չէ: Պետք է խոսել ՀՀ օրենսդրության խախտման դեպքերի մասին:

«Նրանք ինչն են շատ ժամանակ խախտում. բռնության կոչեր են տարածում: Մենք պետք է դրանց վրա ուշադրություն դարձնենք, նրանք այդ բովանդակության առումով պետք է լինեն նույն կարգավորման տակ, ինչ հայկական ալիքներն են»,–ասաց Հակոբյանը:

Ըստ նրա՝ պետք է վերանայվի համաձայնագիրը:

«Իսկ հետագայում, երբ ունենանք Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք, պետք է բացառվի օտար հեռարձակողների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում»,–նշեց ՀՌՀ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am