Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՀՀ ԱՍՀ նախարարն ու Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ ԱՍՀ նախարարն ու Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարարը քննարկել են համագործակցության 
հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։   

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունների թվայնացման, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև թվային տնտեսության դերը երկրների զարգացման գործում:       

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կանանց՝ թվային տեխնոլոգիաների միջոցով գործող տնտեսական զորեղացման ծրագրերը, որոնք ուղղված են նրանց ներուժի բացահայտմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը։ Քննարկվել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող թվային լուծումները։    

Հանդիպման ավարտին Նարեկ Մկրտչյանը Աբդուլլահ Ալսուահային փոխանցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերը՝ Հայաստան այցելության վերաբերյալ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am