Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով

Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների 
պատճառով

 ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Տյումենի մարզում հեղեղումների պատճառով տարհանված բնակիչների թիվն աճում է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մայիսի 3-ի դրությամբ հեղեղումների գոտիներից տարհանվել է տարածաշրջանի ավելի քան 6500 բնակիչ։

43 բնակավայրերում ջրածածկ է մնում 361 շենք, 523 ամառանոց, 3169 տնամերձ հողատարածք և ավտոճանապարհների 30 հատված, ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 2-ի տվյալներով՝ Տյումենի մարզում հեղեղումների գոտիներից տարհանվել էր 6000 մարդ։

Հեղեղումների սպառնալիքի պատճառով ապրիլի 8-ից տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am