Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով 
համերգը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Էթնո ջազ» խորագրով յուրահատուկ համերգը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շվեյցարական «Authentic Light Orchestra»-ն (երաժշտական ղեկավար՝ Վալերի Տոլստով) հանդիսատեսին ներկայացավ հայկական էթնո ջազի ամենայուրահատուկ մշակումներով։

844a2364-4532-4bcb-ab6a-fa4fc8f59d54.jpg (5.13 MB)

Խմբի կազմում ներգրավված են երաժիշտներ, որոնք շրջագայել են ամբողջ աշխարհում և հանդես եկել հեղինակավոր դահլիճներում:

Համերգի հատուկ հյուրերն էին Գոռ Սուջյանը, Հասմիկ Բաղդասարյանը և Միքայել Ոսկանյանը: Համերգին մասնակցում էին նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, որի խմբավարն է Էմմա Առաքելյանը:

«Authentic Light Orchestra»-ն հիմնադրել է հայկական արմատներով շվեյցարացի մուլտի-ինստրումենտալիստ Վալերի Տոլստովը 2009 թվականին՝ նպատակ ունենալով համատեղել տարբեր երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ջազը, համաշխարհային, կինոերաժշտությունը, հայկական ժողովրդական և դասական երաժշտության տարրերը: 2016 թվականին խումբը Սերժ Թանկյանի հետ ձայնագրել են հոլիվուդյան «The Promise» ֆիլմի սաունդթրեքը։ Սաունդթրեքը ձայնագրվել է «Authentic Light Orchestra»-ի և «String Orchestra»-ի հետ Մոսկվայում, «Mosfilm»-ի ստուդիայում:

6057cee7-418a-4de8-a6fd-22b8dc93cff9.jpg (3.35 MB)

Խմբի մենակատարներն են Վալերի Տոլստովը (Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն), Եվգենի Լեբեդևը (ՌԴ /դաշնամուր), Անտոն Ռևնուկը (ՌԴ /բաս, կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Միքայել Ոսկանյանը (թառ), Գրիգոր Ասրունց-Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա), Հայկ Գրիգորյանը (շեփոր), Աստղիկ Վարդանյանը (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (ջութակ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ):

aec812c5-47a7-48ba-b6ae-05bf48935b19.jpg (1.07 MB)

Շարունակելով հոբելյանական համերգների շարքը՝ «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ը հունիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը՝ նվիրված մեծն շանսոնյեի հոբելյանին։

bc669fb1-4d9a-43be-9217-afec54e0e2a4.jpg (4.45 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am