Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ

Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության 
շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը, որը գտնվում է Ուկրաինայում, հաստատել է 36 միլիոն ֆունտ ստեռլինգի (45 միլիոն ԱՄՆ դոլարի) օգնությունը Կիևին, ինչպես նաև բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ հարյուրամյա գործընկերության շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։

Նա հայտարարել է, որ պետք է Ուկրաինային տրամադրել այն, ինչ հարկավոր է Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում հաղթանակ տանելու համար։

«Լորդ Քեմերոնը նաև հաստատել է 36 միլիոն ֆունտ ստեռլինգի օգնությունն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի համար, - նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։ -Նախարարը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության՝ բոլորովին նոր համաձայնագրի շուրջ, որն ամուր կապեր կստեղծի մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջ սպեկտրով՝ առևտրից, անվտանգությունից և պաշտպանությունից մինչև գիտություն և տեխնոլոգիաներ, կրթություն, մշակույթ և շատ այլ բնագավառներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Քեմերոնը, որը Կիև է ժամանել մայիսի 2-ին, նաև խոստացել է, որ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն, և դա տեղի կունենա «այնքան ժամանակ, որքան պահանջվի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am