Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց

ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների 
ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ 27 երկրների դեսպանները նախապես հավանություն են տվել Ուկրաինայի կողմից բարեփոխումների իրականացման ծրագրին՝ մինչև 2027 թվականը Եվրամիությունից 50 միլիարդ եվրոյի տնտեսական և բյուջետային օգնություն ստանալու դիմաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը։

Այժմ այդ որոշումը պետք է հավանության արժանանա  նախարարների մակարդակով:

Ուկրաինական հիմնադրամը ԵՄ-ի գործիք է, որով նախատեսվում է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրել վերականգնման, վերակառուցման և արդիականացման համար՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։ Հիմնադրամի ընդհանուր օգնության գումարը 2024-2027 թվականներին կազմելու է 50 միլիարդ եվրո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am