Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին

Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է արտաքսել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին, հայտնում է Интерфакс-ը:

Բրիտանական իշխանությունների նման մտադրության մասին նախարարը հայտարարել է երկրի խորհրդարանում: Նա նշել է նաև, որ Ռուսաստանին պատկանող որոշ օբյեկտներից կհանվի դիվանագիտական ​​սեփականության կարգավիճակը։ Միաժամանակ, Լոնդոնը վիզային սահմանափակումներ կկիրառի ռուս դիվանագետների նկատմամբ: Դա, մասնավորապես, կառնչվի վիզաների վավերականության ժամկետին:

Նման քայլերը Քլևերլին հիմնավորել է Մեծ Բրիտանիայի տարածքում ռուսական հետախուզության դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով՝ թվարկած միջոցները լինելու են «Եվրոպայում, այժմ՝ նաև Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանի վտանգավոր գործողությունների» պատասխանը։ Նման գործողությունների թվում նա առանձնացրել է լրտեսության և կիբերհարձակումների ենթադրյալ դեպքերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am