Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀ-ն կարևորում է ԵԱՏՄ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում ապահովող իրավական դաշտի ստեղծումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն կարևորում է ԵԱՏՄ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական 
շահերը համաշխարհային առևտրում ապահովող իրավական դաշտի ստեղծումը. 
Նիկոլ Փաշինյան

ՄՈՍԿՎԱ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը եվրասիական տնտեսական միության մեջ հատկապես կարևորում է իրավական դաշտի ստեղծումը, որը կապահովի անդամ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 8-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին:

«Այս համատեքստում կարևոր ենք համարում ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրումը, որը կմեծացնի գործընկեր երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։

 Հայկական կողմը նաև աջակցում է Ասիայի մեր գործընկերներից մեկի՝ Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։ Իհարկե, ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրատնտեսական և կոոպերացիոն փոխգործակցության ընդլայնման համար»,- նշել է ՀՀ վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am