Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալիեւի կլանը զոմբիացնում Է երկրի բնակչությանը

Ալիեւի կլանը զոմբիացնում Է երկրի բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 19-ին լրացավ Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ողբերգական մահվան ութերորդ տարին: 2004 թվականի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի ուսուցման դասընթաց Էր անցնում Բուդապեշտում, գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպայի՝ ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկու տարի տեւած դատաքննությունից հետո մարդասպանը Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Ադրբեջանում մարդասպանը հայտարարվեց ազգային հերոս, ինչը միանգամայն համահունչ Է այն տրամադրությանը, որը տիրում Է Բաքվում, այն Է՝ հային սպանողը, կարեւոր չԷ ինչպես եւ որտեղ, արժանի Է դրվատանքի ու հարգանքի: Իսկ առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը պարգեւի Է արժանանում: Նման դեպքերից հետո պարզ Է դառնում, որ գրոշի արժեք ունեն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի «լայն ինքնավարության» մասին Ալիեւի հավաստիացումները: Փախստականները, որոնց վերադարձի օգտին այդպես եռանդուն պայքարում են միջազգային կազմակերպությունները՝ ԵԱՀԿ-ի գլխավորությամբ, կացիններն են սրում եւ սպասում պահին, թե երբ կկարողանան «վրեժխնդիր լինել» հայերից:

Սեփական ժողովրդին՝ հայերին ոչնչացնելու միտված զոմբիների վերածելու Ալիեւի կլանի քաղաքականությունն առայժմ գործում Է, բայց այն ոչ մի հեռանկար չունի: Հազիվ թե Բաքուն դա չի հասկանում: Բայց միշտ Էլ ավելի դյուրին ու ավելի Էժան Է ժողովրդի վրդովմունքն ուղղել արտաքին թշնամու, քան իրենց վրա: Գուրգեն Մարգարյանի սպանությունը ինքնաբերաբար չի եղել: Ռամիլ Սաֆարովին երկար ժամանակ եւ համառորեն պատրաստում Էին թուրք զինվորական խորհրդականները Ադրբեջանի քարոզչամեքենայի հետ միասին: Այն, որ այս գործում խառն Էր Թուրքիան, կասկածից դուրս Է. Հյուսիսային Կիպրոսի բռնազավթված տարածքներում տեղաբաշխված են այնպիսի վիժվածքների պատրաստման ճամբարներ, ինչպիսին Սաֆարովն Է: Նրանց սովորեցնում Է սպանել, բայց առավելագույն դաժանությամբ՝ երիտթուրքերի լավագույն ավանդույթներով:

Բաքվում այժմ հազվադեպ են հիշում մարդասպանին: Երբ հունգարացի որեւԷ քաղաքական գործիչ Է ժամանում Ադրբեջան, խոսակցություններ են սկսվում արտահանձնման շուրջ: Եվ բանը դրանով Էլ ավարտվում Է: Իլհամ Ալիեւն, իհարկե, հասկանում Է, որ մարդասպանի անունը հիշատակելն աշխարհում դրական ոչինչ չի բերում Ադրբեջանին, այլ, ընդպակառակը: Բայց «հասարակ ժողովրդին» հարկավոր Է ժամանակ առ ժամանակ լարվածության մեջ պահել, ինչն Էլ հաջողությամբ արվում Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am