Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստ է ընդունել հայերի Իրաքից և Ուկրաինայից. Սփյուռքի նախարար

Հայաստանը պատրաստ է ընդունել հայերի Իրաքից և Ուկրաինայից. Սփյուռքի 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում և Ուկրաինայում քաղաքական  լարվածության պատճառով սկսել են հայեր ժամանել Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հավելելով, սակայն, որ ժամանողների թիվը դեռ մեծ չէ: «Հաշվի են առնվում այն հնարավորությունները, որոնք Հայաստանը կարող է ուղղել մեր հայրենակիցների կարիքների լուծմանը: Այդ հարցով կա նաև հանրապետության նախագահի հանձնարարականը: Մենք էլ աշխատում ենք միջազգային տարբեր կառույցների հետ` փորձելով հումանիտար օգնություն ուղղորդել Իրաքից և Ուրաինայից ժամանած ընտանիքիներին»,-հայտնեց նախարարը: Հրանուշ Հակոբյանի խոսքով` ժամանողների թիվը դեռեւս մի քանի տասնյակ է, բայց նոր հոսք եւս ակնկալվում է:

«Իրաքի Մոսուլ գյուղի և շրջապատի ընտանիքները հիմնականում ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան: 68-ից դեռ 4 ընտանիք է եկել, մյուսներին էլ պատրաստ ենք ընդունել»,-նշեց նա: Հունիսի սկզբին հակակառավարական ուժերը գրավել են Մոսուլ քաղաքը, և ազգաբնակչությունն, այդ թվում` 68 հայ ընտանիքներ և ծխատեր քահանան, հեռացել են շրջանից:

Հաշվի առնելով Իրաքում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունն Իրաքի մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս Իրաքում ՀՀ դեսպանատնից ստանալ ՀՀ քաղաքացիության անձնագիրԻրաքի մեր հայրենակիցներից չի գանձվի ՀՀ վիզայի տուրքի և կացության համար նախատեսված գումարը:

Ուկրաինայի արևելյան մարզերում, հատկապես, Դոնեցկում ու Լուգանսկում, արդեն տևական ժամանակ շարունակվում են անջատողականների ու Ուկրաինայի զինված ուժերի մարտերը: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանն ավելի վաղ «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ մոտ 250 ընտանիք երեք ամսվա ընթացքում միության օգնությամբ տեղափոխվել է Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am