Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Կարդինալն էլ է պայքարել Հին Ջուղայի խաչքարերի փրկության համար

Կարդինալն էլ է պայքարել Հին Ջուղայի խաչքարերի փրկության համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջանֆրանկո Ռավազին կարծում է, որ Հայաստանի ողջ տարածքում և ամբողջ աշխարհում սփռված խաչքարերը աղաղակում են հայոց պատմության մասին: Նա ցավում է, որ ժողովուրդների բախման արդյունքում տեղի են ունենում այնպիսի վայրագություններ, երբ ոչնչացվում են հայկական խաչքարերը: «Ես խորապես հուսով եմ, որ այսօր Փարիզում երկու երկրների ղեկավարների հանդիպումը կդառնա որոշիչ ապագայում նման վայրագությունների կրկնությունը կանխելու հարցում: Որպես մշակույթի քահանայապետության խորհրդի նախագահ` ինքս տարիներ առաջ դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին, որ ամեն ինչ արվի փրկելու այդ կարևոր պատմական վավերագրերը` Ջուղայի խաչքարերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջանֆրանկո Ռավազին` պատասխանելով հարցին, թե ինչպես է կարդինալը վերաբերում Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը:

«Հայկական խաչքարերը, որոնք տարածված են ձեր ամբողջ տարածքով, բղավում են ձեր պատմության մասին: Դուք պետք է արժեվորեք այն հուշարձանները, եկեղեցիները, ձեռագրերը, որոնք հանդիսանում են ձեր պատմության կարևորագույն մասը»,- նշեց կարդինալը:

Տասը հազարից ավելի խաչքար է հաշվարկվել Հին Ջուղայի տարածքում, որը տարբեր ժամանակներում ոչնչացվել է: Վերջին բնաջնջումն Ադրբեջանի կառավարության կողմից տեղի է ունեցել 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն` իր հազարավոր խաչքարերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am