Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Blackshades համակարգչային վիրուսի ստեղծողն ԱՄՆ-ում դատապարտվել Է գրեթե հինգ տարվա բանտարկության

Blackshades համակարգչային վիրուսի ստեղծողն ԱՄՆ-ում դատապարտվել Է գրեթե հինգ տարվա բանտարկության

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի ֆեդերալ դատարանը հունիսի 23-ին չորս տարի եւ ինն ամիս բանտարկության Է դատապարտել Շվեդիայի 25-ամյա քաղաքացի Ալեքս Յուսելին՝ Blackshades վտանգավոր համակարգչային վիրուսն ստեղծողին, որով ընդհանուր առմամբ վարակվել Է 500 հազար համակարգիչ աշխարհի ավելի քան 100 երկրներում: Նա նաեւ պետք Է վճարի 200 հազար դոլարի չափով տուգանք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Այս տարվա փետրվարին Յուսելը Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանում խոստովանել Է իր մեղքը: «Ես օգնել եւ հրահրել եմ ուրիշներին դիտավորյալ ուղարկելու Blackshades ծրագիրը, որը վնաս Է հասցրել համակարգիչներին»,- ասել Է նա:

Ներկայացված մեղադրանքի համաձայն՝ Յուսելը նաեւ ղեկավարում Էր այն կազմակերպությունը, որը նույնպես ստացել Է Blackshades անվանումը: Այն զբաղվում Էր վիրուսի վաճառքով նրանց, ովքեր ցանկանում Էին օգտվել դրանից: Այս «գործարարությունից» կազմակերպությունը վաստակել Է ավելի քան 350 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am