Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաղրամյան պողոտայում ոստիկանների թիվը նախորդ օրերի համեմատ նվազել է

Բաղրամյան պողոտայում ոստիկանների թիվը նախորդ օրերի համեմատ նվազել 
է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ոչ հաստատում, ոչ հերքում է տեղեկություններն այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 24-ին եղել է Բաղրամյան պողոտայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը:

Հատկանշական է, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին վերահսկող ոստիկանների թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրերին: Բաղրամյան պողոտայում այս պահին իրավիճակը հանգիստ է:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում՝ 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 24-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման մասին որոշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am