Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 7-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 7-ին քվեարկության կդնի Հայոց 
ցեղասպանության բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը քվերակության կդրվի հուլիսի 7-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի մամուլի հարցերով պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Նրա խոսքով` խորհրդարանում ներկայացված կուսակցական ուժերը հունիսի 24-ին քննարկել են «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցության Փիթեր դե Ռուվերի ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը բանակցային փուլում է, և  դեռեւս լուրջ մշակման կարիք ունի: «Ընդդիմադիր ուժերը գոհ չեն նախագծից և քննադատում են կառավարությանն Անկարայի հետ համագործակցության մեջ, քանի որ բանաձևն ավելի մեղմ է, քան վարչապետի հայտարարությունը: Կուսակցություններն իրենց առաջարկները կանեն նախագծի վերաբերյալ և արդյունքում կներկայացվի մեկ նախագիծ»,- պարզաբանեց Դեմիրճյանը:

Պատգամավոր դե Ռուվերի ներկայացրած նախագծում ակնարկ կա 2015 թվականի ապրիլի 22-ին Ֆլամանդիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, ՄԱԿ-ի 1948 թվականի խարտիային և Եվրոպական խորհրդարանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձևին:

Ներկայացուցիչների պալատ ներակայացված բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում և կոչ է անում Բելգիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը  կխթանի Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացին սկսմանը:

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am