Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշոտյանը հիշեցրել է քննությունից «անբավարար» ստացածների մյուս քննությունները հանձնելու կարգը

Աշոտյանը հիշեցրել է քննությունից «անբավարար» ստացածների մյուս 
քննությունները հանձնելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփիչ ատեստավորման ընթացքը, բացառությամբ թեստերով քննությունների, արձանագրվում և ձայնագրվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա հավելել է, որ արդյունքները հրապարակելուց հետո այդ ձայնագրությունը պահվում է 24 ժամ:

«Քանի որ հանրապետության բուհերում շարունակվում են նաև պետական ավարտական (ամփոփիչ ատեստավորման) քննությունները, և ես շատ նամակներ եմ ստանում նաև այս հարցով, հիշեցնեմ ուսանողներին մի շարք հանգուցային դրույթներ: Ամփոփիչ քննությունից «անբավարար» գնահատական ստանալը չի զրկում շրջանավարտին մյուս ամփոփիչ քննությունները հանձնելու կամ ավարտական աշխատանքը պաշտպանելու իրավունքից, ինչպես նաև ավարտական աշխատանքի պաշտպանությունից «անբավարար» գնահատական ստանալը չի զրկում շրջանավարտին ամփոփիչ քննություններ հանձնելու իրավունքից: Ավարտական աշխատանքը չպաշտպանած կամ ամփոփիչ քննությունները չհանձնած կամ «անբավարար» ստացած շրջանավարտին թույլատրվում է վերահանձնել (կրկնել) ավարտական աշխատանքի պաշտպանությունը կամ ամփոփիչ քննությունները հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին՝ այն առարկաներից, որոնք նախատեսված են եղել նրա ավարտման տարում գործող ուսումնական պլանով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:

Արմեն Աշոտյանը հավելել է, որ շրջանավարտը արդյունքները հրապարակելուց հետո 1 ժամվա ընթացքում կարող է բողոքարկել ամփոփիչ ատեստավորման կամ ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի գնահատականն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կամ առարկայական հանձնաժողովի նախագահին:

«Շրջանավարտի ներկայությամբ լսվում է պատասխանի ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ կայացվում է որոշում»,-եզրափակել է ԿԳ նախարարը և հաջողություն մաղթել բոլորին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am