Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԳՖՀ-ում գաղտնի հողին են հանձնել Անդրեաս Լուբիցին՝ A320-ի կործանման մեղավորին. Bild

ԳՖՀ-ում գաղտնի հողին են հանձնել Անդրեաս Լուբիցին՝ A320-ի կործանման մեղավորին. Bild

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում հասարակայնությունից գաղտնի տեղի Է ունեցել Անդրեաս Լուբիցի թաղումը, այն օդաչուի, որը կանխամտածված ֆրանսիական Ալպերում աղետի մատնեց գերմանական Germanwings ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերմանական Bild թերթը:

Հուղարկավորությունն անցած շաբաթ տեղի Է ունեցել Մոնտաբաուր քաղաքում (Ռեյնլանդ Պֆալցի դաշնային երկրամաս):

Դրա համար տեղի իշխանությունները որոշում Էին ընդունել երեք ժամով փակել գերեզմանատունը: Կանգնեցված խաչի վրա գրված Է օդաչուի ոչ լրիվ անունն ու ազգանունը, այլ միայն անվան կրճատված ձեւն Է՝ Էնդի:

A320 մարդատար ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, մարտի 24-ին կործանվել Է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Ինքնաթիռում գտնվում Էր 150 մարդ՝ 144 ուղեւորներ եւ անձնակազմի վեց անդամները. նրանք բոլորն Էլ զոհվել: Ինչպես պարզել Է հետաքննությունը, կործանումը տեղի Է ունեցել Լուբիցի մեղքով, որը դիտավորյալ սկսել Է իջեցնել օդանավը, եւ այն բախվել Է լեռանը: Նա հատուկ փակել Էր խցիկը, որպեսզի թույլ չտա վերադառնալ խցիկից դուրս եկած անձնակազմի հրամանատարին: Այսպիսով, կապիտանը պարզապես չի կարողացել հայտնվել ղեկանիվի մոտ եւ կանխել ողբերգությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am