Բելառուսի Նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ
ՄԻՆՍԿ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղրեձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «BelTA» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի Նախագահի մամուլի ծառայությանը: «Համոզված եմ, որ Ձեր հաստատակամությունը, արժանորեն վաստակած հեղինակությունը եւ հարուստ պետական փորձը կօգնի իրացնել հայ-բելառուսական համագործակցության ողջ ներուժը, համատեղ ջանքերով բարելավել ինտեգրացիոն համագործակցությունը մեր երկրների կայուն զարգացման համար»,- ասվում է Բելառուսի նախագահի ուղերձում:
Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:
Նախագահ Սերժ Սարգսյանին, ի թիվս այլ երկրների ղեկավարների, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում