Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջեբ Բուշը տվյալներ Է հայտնել իր ֆինանսների մասին, նրա կարողությունը գերազանցում Է 19 մլն դոլարը

Ջեբ Բուշը տվյալներ Է հայտնել իր ֆինանսների մասին, նրա կարողությունը 
գերազանցում Է 19 մլն դոլարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, որը հավակնում Է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, հունիսի 30-ին տվյալներ Է հայտնել վերջին  33 տարում իր հարկային մասհանումների վերաբերյալ: Ինչպես նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, այդ նյութերից հետեւում Է, որ քաղաքական գործչի կարողությունը 19 միլիոն դոլարից մինչեւ 22 միլիոն դոլարի սահմաններում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:   

Բուշի համար եկամուտների հիմնական աղբյուր են դարձել ներդրումային գործունեությունը, ինչպես նաեւ հրապարակային ելույթները, դրանց համար առավելագույն վարձատրությունը կարող Է հասնել 75 հազար դոլարի: Ինչպես նշել Է CNN հեռուստաընկերությունը, ավելի վաղ նախագահի թեկնածուներից ոչ մեկն իր հարկերի մասին տվյալներ չի հայտնել այդքան երկար ժամկետում:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am