Ադրբեջանում մեկնարկել են զորավարժություններ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում սեպտեմբերի 6-ից մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Վերը նշված զորավարժության սցենարի համաձայն՝ զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, կատարվելու են պաշտպանության վարման, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ:
Զորավարժությանը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 13-ը, մասնակցելու են զինծառայողներ, զրահատեխնիկա, հրթիռային և հրետանային միջոցներ, պահեստային զինվորականներ և անօդաչու թռչող սարքեր. զորավարժությունը ղեկավարելու է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում