Մերկել. Ապաստան ստանալու փախստականների սահմանադրական իրավունքից Գերմանիան չի հրաժարվի
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն չի հրաժարվի փախստականների` ապաստան ստանալու իրավունքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նշվում է գերմանական Deutschlandfunk ռադիոկայանի կայքում:
«Փախստականների մեծ մասն իրավունք ունի հղում կատարել Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, որոնք վերաբերում են ապաստանի իրավունքին: Հետեւաբար, ԳԴՀ-ի օրենքներում ոչինչի չի փոխվելու», - փոխանցում է ռադիոկայանը Մերկելի բառերը:
Բավարիա դաշնային տարածքի վարչապետ և Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերը նույնպես հայտարարել է, որ իրենց կուսակցությունը ապաստանի տրամադրման օրենքում փոփոխություններ կատարելու որեւիցե առաջարկ չի ներկայացնելու:
Ավելի վաղ Բավարիայի ֆինանսների նախարար Մարկուս Զեդերը կոչ էր արել սահմանափակել փախստականների հոսքը Գերմանիա եւ հարցականի տակ դրել ապաստան ստանալու մասին Գերմանիայի օրենքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում