Ռուսաստանն ադրբեջանցի գործարարի նկատմամբ միջազգային որոնում է հայտարարել
17:31, 19 Հոկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ադրբեջանցի 45-ամյա գործարար Արազ Թելման օղլու Հաջիեւի նկատմամբ միջազգային որոնում է հայտարարել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատավական գործակալությունը, ադրբեջանցի ձեռնարկատերը մեղադրվում է խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ:
Այն բանի պատճառով, որ Թելման Հաջիեւը փախել է Ռուսաստանից, դատարանի ոոշումով նրա նկատմամբ Ինտերպոլի գծով որոնում է հայտարարվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում