Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառման առնչվող հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են «Հայաստան. ներդրումային համաժողով» 
միջոցառման առնչվող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 30-ին կայացել է աշխատանքային քննարկում-խորհրդակցություն նախարար Արծվիկ Մինասյանի, նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար կազմերի մասնակցությամբ: Քննարկման առանցքում «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերն էին:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը ներկայացրել է աշխատանքների ընթացքը: 2016 թվականի աշնանը նախատեսվում է Նյու Յորքում անցկացնել մասշտաբային միջոցառում, որը կներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը, կցուցադրի մեր երկրի մրցակցային առավելությունները:

Քննարկման ժամանակ նշվել է, որ նման կարգի ներդրումային համաժողովը հնարավորությունների հարթակ կարող է դառնալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է առավելագույն ջանքերը ներդնել` ներկայացուցչական մեծ ներուժով Հայաստանը ներկայացնելու համար: 

Էկոնոմիկայի նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` համաժողովի կազմակերպչական աշխատանքների մեկնարկից մինչ օրս իրականացված աշխատանքների ամբողջական փաթեթի վերհանման ուղղությամբ: Առաջիկա շաբաթ նախանշվել է նոր հանդիպում` հանձնարարականների կատարողականի ընթացքի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am