Sony-ն ստեղծում է «մտածող» ֆոտոխցիկ, որը կսկսի ուսումնասիրել իր տիրոջ հետաքրքրությունները
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony Corp. ճապոնական կորպորացիան որոշում Է ընդունել մշակել արհեստական ինտելեկտով օժտված նոր սերնդի ապրանքներ, օրինակ՝ մտածող եւ ինքնուսուցվող խցիկներ, որոնք կարող են իրենց տիրոջը դարձնել համաշխարհային կարգի ֆոտոնկարիչ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես մայիսի 18-ին հայտնել են ընկերության կենտրոնակայանում, այդ նպատակով նա ձեռք Է բերել ամերիկյան Cogitai վենչուրային ֆիրմայի կապիտալի 20 տոկոսը:
Այդ ընկերությունում կկենտրոնացվեն նոր սերնդի ապրանքների ստեղծման աշխատանքները: Ենթադրվում Է, որ դրանցից առաջինները կստեղծվեն առաջիկա երեք տարվա ընթացքում:
Առանձնակի ուշադրություն Է դարձվում թվային խցիկի մշակմանը, որը կսկսի ուսումնասիրել իր տիրոջ սովորություններն ու հետաքրքրությունները՝ նրան առաջարկելով գեղարվեստական լուսանկարման ավելի ու ավելի կատարյալ եւ օրիգինալ տարբերակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում