Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սեյրան Օհանյանը` կորցրած դիրքերի նկատմամբ հայկական զինուժի վերահսկողության և դիրքային պաշտպանության մասին

Սեյրան Օհանյանը` կորցրած դիրքերի նկատմամբ հայկական զինուժի վերահսկողության և 
դիրքային պաշտպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի գրաված տարածքի նկատմամբ հայկական կողմից «ստեղծվել է այնպիսի դիրքային պաշտպանություն, որով վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության, կրակային խոցման առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում` վստահեցնելով, որ «ինչպես չենք մոռանում մեր պատմական հողերը, այնպես էլ չենք մոռանում ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ կորցրած տարածքները»:

«Թե պաշտպանողական, թե հարձակողական մարտական գործողությունների ժամանակ լինում է զորքերի տեղաշարժ: Այս մարտական գործողությունների ժամանակ Պաշտպանության բանակի ողջ  անձնակազմն իր առջև դրված խնդիրը կատարել է: Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի տեղաշարժ, ինչն այսօր գտնվում է պաշտպանության բանակի կազմի տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքներն ամրագրված են Լեռնային Ղարաբաղի տարածքում, և կարծում եմ բանակցություններում համապատասխան ընթացք կտրվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարար Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am