Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մխիթարյանը «Բորուսիա»-ում իր ապագան կապում է Թոմաս Տուխելի հետ

Մխիթարյանը «Բորուսիա»-ում իր ապագան կապում է Թոմաս Տուխելի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա դրությամբ ակումբային գրանցումը փոխելու ծրագրեր չունի, չնայած նրան, որ իր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական առաջատար ակումբներ: Սակայն Հայաստանի ազգային հավաքականի ավագը դորտմունդյան թիմում մնալը կապում է պայմանով, որը կապված է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով WDR 2-ը, եթե Մխիթարյանը երկարաձգեր պայմանագիրն ակումբի հետ, ապա կցանկանար նոր պայմանագրում ներառել կետ այն մասին, որ կկարողանա համապատասխան գումարի դիմաց լքել «Բորուսիա»-ն, եթե թիմից հեռանա գլխավոր մարզիչ Տուխելը:

Մխիթարյանի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ լրանում է 2017 թվականին, այն դեպքում, երբ Տուխելն ակումբի հետ կապված է մինչև 2018-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am