Մխիթարյանը «Բորուսիա»-ում իր ապագան կապում է Թոմաս Տուխելի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա դրությամբ ակումբային գրանցումը փոխելու ծրագրեր չունի, չնայած նրան, որ իր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական առաջատար ակումբներ: Սակայն Հայաստանի ազգային հավաքականի ավագը դորտմունդյան թիմում մնալը կապում է պայմանով, որը կապված է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով WDR 2-ը, եթե Մխիթարյանը երկարաձգեր պայմանագիրն ակումբի հետ, ապա կցանկանար նոր պայմանագրում ներառել կետ այն մասին, որ կկարողանա համապատասխան գումարի դիմաց լքել «Բորուսիա»-ն, եթե թիմից հեռանա գլխավոր մարզիչ Տուխելը:
Մխիթարյանի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ լրանում է 2017 թվականին, այն դեպքում, երբ Տուխելն ակումբի հետ կապված է մինչև 2018-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում