Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 25.05.2016

Սպասվող լրահոս. 25.05.2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր` մայիսի 25-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նիստին զուգահեռ Ազգային ժողովի սոցիալական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները կշարունակեն Հայաստանի 2015թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության, եկամուտների եւ ծախսերի կատարողականի քննարկումը:

Շուկայի վերահսկողության տեսչության ղեկավարությունը կհանդիպի սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նոր ձևավորված գործառույթներն ու լիազորությունները: Կքննարկվեն 2016թ. ընթացքում ՀԿ-ների կողմից ստացված սպառողների բողոքները, ինչպես նաև Տեսչական մարմին-ՀԿ-ներ հետագա համագործակցության ուղղություններն ու ձևաչափը: 

Այսօր լրագրողների հետ հանդիպելու են Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, երկրապահ, հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը, և այլ եզդի երկրապահներ: Եզդի երկրապահները նոր են վերադարձել Արցախից, նրանք կանդրադառնան եզդիների մասնակցությանն այս օրերին սահմանային պաշտպանությանը, ինչպես նաև արցախյան քառօրյա պատերազմին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնարկում է հաշվետու այցելությունները հայաստանյան մարզեր: Այսօր առաջին այցելությունը լինելու է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի դպրոց: Այնուհետև պատվիրակությունը կայցելի Արագածոտնի մարզի Օշական գյուղի դպրոց:

Մայիսի 25-ին լրանում է Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման առաջին տարին: Այդ առթիվ Գյումրիում անցկացվելու է «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգը:

Թիվ 1 տուն-ինտերնատում տեղի կունենա վերանորոգված մասնաշենքի բացումը, որին ներկա կլինեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը,  Հայաստանում  ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:  Վերանորոգումները կատարվել  են ԱՄՆ Կանզաս նահանգի և Հայաստանի միջև իրականացված Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակներում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Հայաստանում նախադեպը չունեցող Արգենտինական տանգոյի երեկոն, որը կղեկավարի հանրահայտ բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն: Երեկոյին ընդառաջ մասնակիցներն ու նախաձեռնողները լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն մանրամասներ սպասվող ներկայացման մասին:

Նոր ներկայացման պրեմիերա Երևանի կամերային պետական թատրոնում:  Այսօր հանդիսատեը հնարավորություն կունենա առաջին անգամ տեսնելու «Ճերմակ արագիլներ» ներկայացումը: Մինչ պրեմիերան կանցկացվի մամուլի ասուլիս:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am