Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բրիտանացի դերասանուհին հանուն բուսակերության մերկ պառկել Է կաղամբի վրա

Բրիտանացի դերասանուհին հանուն բուսակերության մերկ պառկել Է կաղամբի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Ամանդա Հոլդենն առաջին անգամ մերկացել Է՝ մասնակցելու համար կենդանիների իրավունքների պաշտպանության PETA միջազգային կազմակերպության գովազդային արշավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Daily Mail-ը:

Լուսանկարվելու համար 45-ամյա Հոլդենն ամբողջովին մերկացել Է եւ պառկել կաղամբների վրա: Գովազդային նախագիծն ուղղված Էր առողջ կենսակերպի ու բուսական սննդակարգի տարածմանը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝՝ Հոլդենը հույս ունի, որ գովազդը մարդկանց կոգեշնչի՝ անցնելու բուսական սննդի: Նրա խոսքով՝ իր մաշկի լավ վիճակի եւ հիանալի մարմնակազմի համար ինքը պարտական Է բուսակերությանը:

«Դարձիր բուսակեր. քո մարմինը քեզ կսիրի դրա համար»՝ սա Է գովազդի նշանաբանը: Լուսանկարի հեղինակը բրիտանացի ֆեշն-լուսանկարիչ Թրեւոր Լեյթոնն Է:   

Հոլդենը, որը նաեւ վարում Է Britain's Got Talent երաժշտական շոուն, բուսակերների շարքերը համալրել Է դեռ 13 տարեկան հասակում:

PETA-ն (People for the Ethical Treatment of Animals) միջազգային կազմակերպություն Է, որը պայքարում Է կենդանիների իրավունքների համար: Այն հիմնադրվել Է ԱՄՆ-ում 1980 թվականին: Կազմակերպության սկզբունքների հիմքում ընկած Է այն դրույթը, ըստ որի կենդանիներն իրավունքներ ունեն եւ արժանի են, որ նրանց հիմնական շահերը հաշվի առնվեն, անկախ այն բանից՝ օգուտ բերում են արդյոք մարդկանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am