Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

MIT Technology Review-ը հրապարակել է աշխարհի «ամենախելացի» ընկերությունների վարկանիշը

 MIT Technology Review-ը հրապարակել է աշխարհի «ամենախելացի» ընկերությունների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MIT Technology Review հրատարակությունը հրապարակել Է 2016 թվականի 50 «ամենախելացի» ընկերությունների ցուցակը, որոնք նորաստեղծական տեխնոլոգիաները զուգակցում են արդյունավետ գործարար-մոդելի հետ: Ցուցակում առաջին տեղն զբաղեցրել Է Միացյալ Նահանգների Amazon հոլդինգը, որի կապիտալացումը կազմում Է 337 միլիարդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշ կազմողներն Amazon-ի հաջող մշակումների թվում առանձնացրել են Alexa Voice Service ծառայությունը երաժշտության, Համացանցում նավիգացիայի եւ «խելացի» տան տարրերի ձայնային կառավարման համար, ինչպես նաեւ Amazon Web Services ամպային ծառայությունների պլատֆորմը՝ հոլդինգի առավել շահութաբեր եւ արագ աճող ստորաբաժանումը:    

Վարկանիշի երկրորդ տեղում Է Չինաստանի Baidu տեխնոլոգիական հսկան, որը 2016 թվականին աչքի Է ընկել խոսքի ճանաչման, համակարգչային տեսողության եւ ռոբոտատեխնիկայի բնագավառում: Առաջատարների եռյակը եզրափակել Է համագենի վերծանման սարքավորանքի խոշորագույն մատակարար Illumina-ն, որի դուստր ընկերությունը՝ Grail-ը ծրագրում Է մինչեւ 2019 թվականը մշակել արյան անալիզի մատչելի մեթոդ, որը թույլ տա վաղ փուլերում հայտնաբերել քաղցկեղային հիվանդությունները: 

Ցուցակում ամենից շատ են ԱՄՆ-ի ըներությունները՝ 31: Ռուսաստանի ներկայացուցիչները վարկանիշ չեն մտել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am