Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լեոնարդո դի Կապրիոն տեղ Է գտել զվարճալիքների ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց տասնյակում

Լեոնարդո դի Կապրիոն տեղ Է գտել զվարճալիքների ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց 
տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney ընկերության նախագահ Ռոբերտ Այգերը, The Hollywood Reporter հանդեսի վարկածի համաձայն, գլխավորել Է զվարճալիքների ինդուստրիայի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան վարկանիշը հրատարակության կողմից հրապարակվել Է հունիսի 22-ին:

Տասներորդ հորիզոնականում հայտնվել Է դերասան, պրոդյուսեր, հասարակական գործիչ եւ «Օսկար» մրցանակի դափնեկիր Լեոնարդո դի Կապրիոն: «Հնարավոր Է՝ նա հին կոփվածքի կինոաստղերից վերջինն Է, ով դեռ կարող Է ինքնուրույն ոչ սերիական կինո նկարահանել: «Փրկվածը» գործնականում դարձել Է մեկ դերասանի ֆիլմ, բայց նրան հաջողվել Է 532 մլն դոլար հավաքել ամբողջ աշխարհում, եւ դա, ամենից առաջ, 41-ամյա դի Կապրիոյի վաստակն Է,- պարզաբանում են լրագրողները:- Նա նաեւ շատ բան Է անում որպես մեկենաս՝ հատուկ ուշադրություն հատկացնելով աշխարհի բնապահպանական խնդիրներին»:

Ինչ վերաբերում Է «հարյուրակի» առաջատարին, ապա, ինչպես գրում Է հրատարակությունը, «65-ամյա Բոբ Այգերը կարող Է զվարճալիքների ինդուստրիայում ամենաազդեցիկ մարդը համարվել աշխարհի խոշորագույն մեդիա-ընկերության իմաստուն կառավարման համար»: Այգերը Walt Disney-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում Է 2005 թվականից:

Պատվավոր վարկանիշի երկրորդ տեղում միանգամից երեք ձեռնարկատարեր են, որոնց կապում են սերտ ազգակցական հարաբերությունները: Դա Մերդոկի ընտանիքն Է՝ ընտանիքի հայր, մեդիամագնատ, 21st Century Fox ընկերության համանախագահ 85-ամյա Ռուփերթ Մերդոկը, ինչպես նաեւ նրա երկու որդիները՝ Լահլանը եւ Ջեյմսը, որոնց նա աստիճանաբար տալիս Է մեդիաբիզնեսի կառավարման լծակները: «Մերդոկի կայսրության ընդարձակությունը եւ բազմազանությունը Լահլանին եւ Ջեյմսին դարձնում են զանգվածային լրատվամիջոցների առավել ազդեցիկ ղեկավարները,-պարզաբանում Է հրատարակությունը:- Նրանց վերջին քայլերի թվում են National Geographic բրենդի ձեռքբերումը եւ այն հատուկ ուշադրությունը, որը նրանք սկսել են հատկացնել հեռուստատեսային լսարանի ուսումնասիրությանը»:

Ամենաազդեցիկ անձանց վարկանիշում երրորդ տեղն զբաղեցնում Է CBS Corp. մեդիահոլդինգի ղեկավար Լեսլի Մունվսը: «Նրա կառավարման ներքո կորպորացիայի բաժնետոմսերը միայն այս տարի թանկացել են 12 տոկոսով, իսկ հեռուստա- եւ ռադիոցանցի հեռուստատեսային լսարանն ընդարձակվել Է մի ամբողջ շարք հիթ-ծրագրերի շնորհիվ»,-պարզաբանում Է The Hollywood Reporter-ը: Պատվավոր «տասնյակում» են նաեւ NBC Universal հեռարձակող ընկերության ղեկավար Սթիվ Բուրքը եւ Walt Disney ստուդիայի ղեկավար Ալան Հոռնը:

Զվարճալիքների ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակում հրատարակությունը նշում Է նաեւ ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգին, Ջեյմս Քեմերոնին եւ Մարտին Սքորսեզեին, հեռուստահաղորդավար եւ հասարակական գործիչ Օփրա Ուինֆրիին, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին, դերասաններ Բրեդ Փիթին եւ Ռոբերտ-Դաունի կրտսերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am