Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Անկարան պարզաբանել է գերմանական պատվիրակությունը Ինջիրլիք չթողնելու պատճառը

Անկարան պարզաբանել է գերմանական պատվիրակությունը Ինջիրլիք չթողնելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան բացատրություն է տվել, թե ինչու է արգելել գերմանական պատվիրակության մուտքը Թուրքիայի հարավում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, խնդրի մասին խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Մալթայի արտգործնախարարի հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ռազմաբազա այցելել ցանկացող ռազմական տեխնիկական բոլոր պատվիրակությունները կարող են գալ, սակայն այս պահին ոչ ռազմական և հատկապես քաղաքական գործիչների պատվիրակությունների այցն Ինջիրլիք հարմար չենք գտնում: Սա է խնդրի էությունը»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել էր, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ: «Թուրքական իշխանություններն այս պահին հավանություն չեն տալիս մեկնելու ծրագրերին: Սակայն որևէ գրավոր բացատրություն դրա համար չի տրվել»,- այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խոսնակը Der Spiegel պարբերականին: Վերջինս գրում է, որ այցի  թույլտվությունը մերժվել է Հայոց ցեղասպանության մասին քվեարկության պատճառով:

Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ, պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Ժոզեֆ Յունգը Թուրքիայի նման որոշումն «աբսուրդային» է անվանել: «Մեր զինվորներն այնտեղ ՆԱՏՕ-ի հետ են: Նրանք նաև պաշտպանում են Թուրքիան»,- ասել է Յունգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am