Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Kia-ն գլխավորել է ամենաորակյալ ավտոմեքենաների վարկանիշը

Kia-ն գլխավորել է ամենաորակյալ ավտոմեքենաների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան J.D. Power and Associates ընկերությունը կազմել Է ամենաորակյալ ավտոմեքենաներն արտադրած ընկերությունների ամենամյա վարկանիշը: Ցուցակը գլխավորել Է հարավկորեական Kia ընկերությունը՝ առաջ անցնելով Porsche ֆիրմայից, որը առաջատարն Էր անցած երեք տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությունը հիմնված Է նոր մեքենաների ավելի քան 80 հազար ամերիկացի տերերի հարցման վրա: Նրանց խնդրել են պատասխանել գնելուց հետո 90 օրվա ընթացքում ավտոմեքենայում հայտնաբերված վնասվածքների վերաբերյալ (բաժանված Էին ութ կատեգորիաների) 233 հարցերի:

Հարցման արդյունքներով կազմվել Է վարկանիշը, որն արտացոլում Է այս կամ այն մակնիշի եւ մոդելի հարյուր վաճառված ավտոմեքենաներին բաժին ընկած անսարքությունների միջին թիվը:

Kia մակնիշի հարյուր իրացված ավտոմեքենաներին միջին հաշվով բաժին Է ընկնում 83 արատ այն դեպքում, երբ Porsche ընկերության այդ ցուցանիշը հավասար Է 84-ի: Մասնագետները նշում են, որ զանգվածային բրենդը ցուցակի գագաթ Է բարձրացել 27 տարվա ընթացքում առաջին անգամ:

Վարկանիշի երրորդ տեղն զբաղեցրել Է հարավկորեական եւս մեկ ընկերություն՝ Hyundai-ն՝ 92 վնասվածք ցուցանիշով: Չորրորդ տեղը բաժին Է ընկել Toyota ֆիրմային (93 վնասվածք), իսկ հինգերորդ հորիզոնականը գրավել Է BMW մակնիշը (94 վնասվածք): Վարկանիշում ներկայացված բոլոր ավտոարտադրողների միջին ցուցանիշը կազմել Է 105 արատ:

Ցուցակի ստորին մասում հայտնվել են Volvo, Fiat եւ Smart ընկերությունները՝ վնասվածքների համապատասխանաբար 152, 174, եւ 216 թվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am