Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Եվրոպայի շուկաները Brexit-ին արձագանքել են 1987 թվականից ի վեր ամենազգալի անկմամբ

Եվրոպայի շուկաները Brexit-ին արձագանքել են 1987 թվականից ի վեր ամենազգալի անկմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 24-ին Եվրոպայի ֆոնդային ինդեքսներն ամենազգալի անկումն են ցուցադրում 1987 թվականի հոկտեմբերից ի վեր, քանի որ բրիտանացիները քվեարկեցին Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ որում շատ բաժնետոմսերի առեւտուրը սակարկությունների սկսվելուց հետո առաջին րոպեներին դադարեցվել Է փոխարժեքների կտրուկ տատանումների պատճառով, նշում Է MarketWatch-ը:   

Stoxx Europe 600 տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկությունների միագումար ինդեքսը Երեւանի ժամանակով 12:35-ին շեշտակի իջել Է 6,5 տոկոսով՝ մինչեւ 320 կետ: Գնանշումների աճ Է նկատվում ցուցիչի հաշվարկի մեջ մտնող 600 բաժնետոմսերից 10-ից պակասի համար:

Բրիտանական FTSE 100 ցուցիչը նվազել Է 3,9 տոկոսով, գերմանական DAX-ը՝ 5,7 տոկոսով, ֆրանսիական CAC 40-ը՝ 7,2 տոկոսով: Իսպանական Ibex 35-ն գահավիժել Է 9,5 տոկոսով, իտալական FTSE MIB-ն՝ գրեթե 10 տոկոսով:  

Մեծ Բրիտանիայում բանկերը սակարկությունները բացել են անհավատալի անկմամբ՝ րոպեների ընթացքում կորցնելով կապիտալացման շուրջ մեկ երրորդը, սակայն այնուհետեւ նվազման տեմպերը դանդաղել են. Երեւանի ժամանակով ժամը 12:30-ին Royal Bank of Scotland-ի արժեթղթերի արժեքը նվազել Է 16,1 տոկոսով,  Barclays-ինը՝ 14,3 տոկոսով, HSBC Holdings-ինը՝՝3,6 տոկոսով:

Իսպանիայի Banco Santander-ի կապիտալացումը գահավիժել Է 18,4 տոկոսով, Գերմանիայի Commerzbank-ինը եւ Deutsche Bank-ինն՝ ավելի քան 10,7 տոկոսով: 

Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի Taylor Wimpey դեւելոպերի արժեթղթերի գինն իջել Է 23,1 տոկոսով՝ բրիտանական անշարժ գույքի պահանջարկի կրճատման կասկածների պատճառով:  

Ըստ որում Randgold Resources Ltd. ոսկու արդյունահանման ընկերության բաժնետոմսերի գնանշումները 15,1 տոկոսով աճել են ոսկու գների բարձրացումից անմիջապես հետո, որը վայելում Է ներդրողների պահանջարկը՝ որպես պաշտպանական ակտիվ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am