Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ղազախստանում սիբիրյան խոցի բռնկման համար պաշտոնանկություններ են եղել

Ղազախստանում սիբիրյան խոցի բռնկման համար պաշտոնանկություններ են եղել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարագանդայի մարզի ղեկավար Նումուխաբեթ Աբդիբեկովը ազատել է աշխատանքից մի շարք պաշտոնյաների ՝ Շեթական թաղամասում սիբիրյան խոցի բռնկման պատճառով: Ավելի վաղ, Կարագանդայի մարզի Շեթական թաղամասի Երկինդիկ գյուղում ինը մարդ հայտնվել է ինֆեկցիոն հիվանդանոցում՝ սիբիրյան խոցով հիվանդ լինելու կասկածով. նրանցից երկուսը մահացել են: Գյուղացիների մորթած կովի մսի նմուշի հետազոտման հիման վրա մարզային անասնաբուժական պոլիկլինիկան հաստատել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ տարածաշրջանի ղեկավարը խիստ քննադատության է ենթարկել ընթացիկ կանխարգելիչ աշխատանքները: «Կարագանդայի մարզի անասնաբուժության կառավարման» գլխավոր վարչության ղեկավարը պաշտոնի իջեցմամբ ազատվել է իր դիրքից:

Ըստ Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տվյալների՝  համաճարակաբանական հետազոտությունները հաստատել են, որ Երկինդիկի բնակիչն առանց անասնաբույժի ծանուցման մորթել է հիվանդ կովին և հարևաններին վաճառվել միսը: Ենթադրվում է, որ մարդիկ կարող էին վարակվել կովի սպանդի ընթացքում: Գյուղում առնվազն 15 օրով կարանտին է հայտարարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am