Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հռոմի Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն ճշմարիտի մասին, որ տեսել է

 Հռոմի Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն 
ճշմարիտի 
մասին, որ տեսել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն ճշմարիտի մասին, որ տեսել է: Նա Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին` ի թիվս այլոց անդրադառնալով նաև Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաշտեցման կոչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողներից մեկը հարցրել է Պապին, թե ինչ կասի նա Ադրբեջանին, երբ շաբաթներ անց կայցելի այդ երկիր:

«Ես կխոսեմ ադրբեջանցիների հետ այն ճշմարիտի մասին, որը տեսել եմ, նրա մասին, ինչ զգացել եմ, և ես նաև կքաջալերեմ նրանց: Ես կասեմ ձեզ հետևյալը` մի փոքրիկ հողակտորի համար խաղաղություն չհաստատելը, որովհետև դա մեծ խնդիր չէ, ինչ-որ մութ բան է նշանակում, այնպես չէ՞: Սակայն ես ասում եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին. գուցե նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղության հասնելու ուղիների հարցում, և այս խնդրի շուրջ նրանք պետք է աշխատեն: Սակայն ես չգիտեմ, թե էլ ինչ ասել… Այս պահին հենց դա է բխում իմ սրտից` միշտ դրականորեն փորձել գտնել կենսական լուծումներ, որոնք առաջ են տանում»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am