ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ
12:23, 27 Հունիս 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 116 պատգամավոր: Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 20 հարց, 3 միջազգային պայմանագիր:
Արտահերթ նիստի օրակարգում ամենակարևոր հարցերից մեկը ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծն է: Փոփոխությունների նպատակն է օրենսգրքում ամրագրել ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնություններն ամրագրելը:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը, որը հասարակության շրջանում բավականին բուռն քննարկումների առիթ տվեց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում