Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հայտնել է, թե որ դեպքում հնարավոր կլինի ուղիղ չվերթներ իրականացնել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հայտնել է, թե որ դեպքում հնարավոր կլինի ուղիղ 
չվերթներ իրականացնել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթների իրականացումը պետք է հիմնված լինի տնտեսական և բիզնես գործոնների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Aysor.am-ին և «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքը:

«Ես կցանկանայի այդ հավանականությունը տեսնել: Եթե դա լինի, ապա այն կլինի բիզնես որոշում: Մենք տեսնում ենք այն բարեփոխումները, որ արվել են Հայաստանում բաց երկնքի քաղաքականության ոլորտում: Դա հնարավություն է տալիս շատ թռիչքներ իրականացնել Հայաստանից և հակառակ ուղղությամբ», - նշել է Բրիջիթ Բրինքը՝ պատասխանելով հարցին, թե հավանականություն կա՞ արդյոք ուղիղ չվերթներ իրականացնել Հայաստանի և ԱՄՆ միջև:

Ըստ նրա` այդ որոշումը հիմնված կլինի տնտեսական և բիզնես գործոնների վրա:

«Երբ Հայաստանի տնտեսությունը, տուրիստական բիզնեսն աճեն, եթե Հայաստանը դառնա տարածաշրջանի առաջատարը, ինչը կլինի ֆանտաստիկ, երբ վերացվեն պոտենցիալ խոչընդոտները՝ ինչպիսիք են կոռուպցիան, դատական համակարգը լինի անկախ, տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն, այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է: Մենք աջակցում ենք Հայաստանին ընտրության հնարավորությունների հարցում և որպես կառավարություն անում ենք այն, ինչ կարողանում ենք, բայց դա բիզնես որոշում է և կկայացվի բիզնեսի գործոններից ելնելով», - նշել է  ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am