Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ-ի խնդրին վերաբերող հարցեր

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ-ի խնդրին 
վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Բրյուսելում Գերմանիայի դեսպանատուն երախտիքի խոսք ասելու Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբից, այցելուների կազմում են եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ՀՅԴ Բելգիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Լիաննա Մարգարյանը և քարտուղար Աշխեն Ֆիքսովայեն: Նրանք հանդիպել են Բրյուսելում Գերմանիայի դեսպան Ռյուդիգեր Լյուդեքինգի հետ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել այցի համար, եւ նշել, որ այդ բանաձեւը նշանակում է նաև ընդունել Գերմանիայի մասնակի մեղսակցություն, և աշխատել, որ Թուրքիան ևս առերեսվի իր անցյալի մութ էջերի հետ: Դեսպան Լյուդեքինգը բարձր է գնահատել ծագումով թուրք գերմանացի պատգամավորների ներդրումը, որն ինքնին ավելի արժեք եւ ուժգնություն կհաղորդի ընդունված բանաձեւին:

Դեսպանի հետ նաեւ խոսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ, նկատի առնելով, որ Գերմանինան ներկայիս ԵԱՀԿ նախագահող երկիրն է: Դեսպանը հաստատել է, որ Գերմանիան հավատարիմ կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահության աշխատանքներին: Քննարկվել են նաև հայությանը, Հայաստանին հուզող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am