Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԼՂ հակամարտության կարգավորման թեման «լռություն է պահանջում». Զախարովա

ԼՂ հակամարտության կարգավորման թեման «լռություն է պահանջում». Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 28-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման թեման լռություն է պահանջում: Դրա վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները, հավելել է նա: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Կարեւոր է՝ ձեռք բերված դրականը չփոշիացնել հանրային հռետորաբանության մեջ, այն պետք է պահպանել կոնկրետ քայլերով իրագործելու համար»,-նշել է դիվանագետը:

«Կան թեմաներ, որոնք լռություն են պահանջում, որովհետեւ այստեղ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները»,-ասել Է նա:

Զախարովան ըմբռնում է հայտնել այդ թեմայի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրության հարցում, բայց նշել Է, որ «տարբերություն կա տեղեկատվություն տրամադրելու եւ հանրային տարածքը ուժերը չափելու համար օգտագործելու միջեւ»: «Կարեւոր է այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը փոխադրվի որոշակի իրական հարթություն»,-ընդգծել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am