Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մարիա Զախարովան կոչ է անում Ալիևին չփոշիացնել ձեռք բերված դրական արդյունքները

 Մարիա Զախարովան կոչ է անում Ալիևին չփոշիացնել ձեռք բերված դրական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորման թեման քննարկման սեփական ֆորմատն ունի: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրաշալի հասկանում է, որ հաշվի առնելով հակամարտության պատմությունն ու զգայունությունը, միշտ կա մեծ ցանկություն և ձգտում մեկնաբանելու, պարզաբանումներ տալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգյան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արված հայտարարությունը: 

«Անհրաժեշտ է տարանջատել պարզաբանումներն ու հանրային բանավեճը, ինչպես նաև հանրային տարածքն այս բարդագույն խնդրի լուծման համար օգտագործելու փորձերը: Խնդրի լուծման համար կա բանակցային գործընթաց՝ բաղկացած տարբեր մեխանիզմներից. դրանք գագաթնաժողովներն են, երկկողմ կամ բազմակողմ ձևաչափով հանդիպումները: Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը բոլոր մասնակից կողմերի և դիտորդների գնահատականով հաջող է անցել: Հանդիպումն ավարտվել է համապատասխան հրապարակված հայտարարությամբ, որն ամբողջության այն մակարդակով, որը հնարավոր է ու համաձայնեցված է կողմերի միջև այս փուլում, բացում է ինչպես հանդիպման, այնպես էլ առաջ շարժվելու ուղիների և հեռանկարների դետալներն ու արդյունքները: Այժմ խիստ կարևոր է «չփոշիացնել» ձեռք բերած դրական արդյունքները հանրային հայտարարությունների և հռետորաբանության արդյունքում: Այն պետք է պահպանել, որպեսզի հետագայում կյանքի կոչվեն կոնկրետ քայլերի և գործերի տեսքով»,- ասել է նա՝ հավելելով.

«Հասկանում եմ, որ սա գերդիվանագիտական պատասխան է: Հավանաբար, դուք ցանկանում եք ավելի շատ կոնկրետացում և կանխատեսումներ, սակայն կան թեմաներ, որոնք «լռություն» են պահանջում ոչ թե, որովհետև ինչ-որ բան թաքցվում է, այլ որովհետև այստեղ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները: Հասարակական կարծիքը պարտավոր է պահանջել ու իմանալ ամբողջական  տեղեկատվությունը, սակայն կա տարբերություն տեղեկատվություն տրամադրելու եւ հասարակական տարածքը «պարանը ձգելու» համար օգտագործելու միջև: Այստեղ կարևոր է ցույց չտալ, թե ով է ավելի ուժեղ, ով ավելի շատ միավորներ աշխատեց, այլ անել այնպես, որպեսզի նախանշվեն խնդրի լուծման ուղիները, որպեսզի այդ լուծումն անցնի ավելի կոնկրետ, իրական հարթության: Մենք երկրորդ մոտեցման կողմնակից ենք՝ հաշվի առնելով նաև, որ հասարակայնության տեղեկացվածությունը կարևոր բաղադրիչ է»:

Զախարովայի խոսքով՝ երբ լինեն կոնկրետ տվյալներ, որոնք կարելի է մեկնաբանել, մեկնաբանություններ կտրվեն: «Կրկնում եմ, ի սկզբանե մենք դիմել ենք բոլոր կողմերին՝ խնդրելով օգտագործել բանավեճի համար բանակցային գործընթացները, այլ ոչ թե հանրային տարածքը, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն իրոք առաջընթաց ունենա»,- եզրափակել է նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am