Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանում ազգային փոքրամասնությունները որևէ քաղաքական խնդիր չունեն

Հայաստանում ազգային փոքրամասնությունները որևէ քաղաքական խնդիր չունեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային փոքրամասնությունները չունեն ոչ մի քաղաքական խնդիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեսակետին միակարծիք են ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ասորական համայնքի «Աթուր» միության խորհրդատու Ռազմիկ Խոսրոևը և Հայաստանի հանրային ռադիոյի եզդիների համար հաղորդման խմբագիր Հասան Թամոյանը:

«Մենք բազմիցս մեր շնորհակալությունը հայտնել ենք Հայաստանի կառավարությանը մարդասիրական վերաբերմունքի համար, որը արտահայտվում է բոլոր ազգային փոքրամասնությունների հանդեպ: 15-20 տարում ազգային փոքրամասնությունների համար ստեղծված կառույցները նախագահականում, կառավարությունում վկայում են այդ մասին: Մեր կողմից ողջունելի է նաև խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հատկացնելը»,- նշեց Ռազմիկ Խոսրոևը: Նրա խոսքով՝ ազգային փոքրամասնությունների կրթական համակարգը ՀՀ կրթության և գիտության նախարարության հոգածության ներքո է, և կրթական ոլորտի աշխատողները վճարվում են պետության կողմից, որը շատ քիչ է պատահում նույնիսկ զարգացած պետություններում:

Հասան Թամոյանը կարծում է, որ ազգային փոքրամասնությունները լիարժեքորեն չեն կարողանում օգտագործել պետության կողմից տրված արտոնությունները:

«Մենք ունենք ռադիո, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհում, ունենք 1-12-րդ դասարանների դասագիրք: Սրանք այնպիսի երևույթներ են, որոնք աննախադեպ են եզդիների համայնքների համար ամբողջ աշխարհում: Նույնիսկ գերտերություններում եզդի համայնքն այսպիսի հնարավորություն չունի: Իսկ առաջացող խնդիրները պետք է փնտրել մեր մեջ»,- ընդգծեց Թամոյանը: Անդրադառնալով խորհրդարանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ ունենալու հանգամանքին` Թամոյանը նշեց, որ վերապահումով է մոտենում դրան:

«Մոտենալով թվաբանական տրամաբանությանը` խորհրդարանում մեկ ներկայացուցիչ ունենալը անարդյունավետ է և անօգուտ: Կարծում եմ, արդյունավետ կլինի ներկայացուցիչ ունենալ գործադիր իշխանությունում: Օրինակ՝ ունենալով ներկայացուցիչ մարզերում, գյուղերում, քաղաքներում, որտեղ եզդի բնակչության թիվը մեծ է, ավելի արագ և արդյունավետ կլինի նրանց խնդրին լուծում տալը»,- ասաց Թամոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am