Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Զախարովան պարզաբանել է ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության մասին իր հայտարարությունը

Զախարովան պարզաբանել է ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի 
մասնակցության մասին իր հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման գրառում է կատարել Ֆեյբուքի իր էջում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ ինքը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, եթե վերջինիս ներդրումը լինի կառուցողական:

«Չեմ կարող հասկանալ Հայաստանից և Ադրբեջանից մի շարք լրագրողների (իհարկե, ոչ բոլորի) դիրքորոշումը: Դուք ցանկանում եք հաղթահարել հակամարտությունը, թե այն խորացնել՝ Ձեր ճաշակով լուրեր հորինելով: Դա վտանգավոր զբաղմունք է»,- գրել է Զախարովան:

Նրա տեղեկացմամբ՝ ասուլիսի ընթացքում իրեն հարցրել են Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքիայում իրավիճակից, «ինչն ավելի նման էր քաղաքական մանիֆեստի, որը ստիպված էի ընդհատել»:

«Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իրավիճակը ևս մեկ անգամ կրկնեմ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ միաժամանակ հնարավոր են նաև երկկողմ կոնտակներ, որոնց ընթացքում ցանկացած երկիր կարող է քննարկել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող ցանկացած հարց: «Խնդիրը նրանում է, թե որքան կառուցողական դեր են խաղում երկրները, որ կարգավորման գործընթացի մաս չեն, փորձում են արդյոք նպաստել կարգավորմանը»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ կոչ անելով սադրանքների չենթարկվել, այդ թվում տեղեկատվական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am