ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն աշխատել Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Դեռ հայտնի չէ նախագահների հաջորդ հանդիպման հստակ ժամկետը: Համանախագահները` ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, կնպաստեն կողմերի միջեւ երկխոսության շարունակականությանը»,-ասել է Ուորլիքը:
Հունիսի 20-ին Սանտկ Պետերբուրգում կայացավ եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Հանդիպման արդյունքների համաձայն` կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում շեշտել են մի շարք հարցերի ուղղությամբ փոխըմբռնման հասնելու կարեւորությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում