Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպանդ Ճապոնիայի հաշմանդամների տանը. զոհվել Է 19 մարդ

Սպանդ Ճապոնիայի հաշմանդամների տանը. զոհվել Է 19 մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի արվարձանում հաշմանդամների տանը սպանդ սարքած ճապոնացին՝ 26-ամյա Սատոսի Ուեամցուն, 2012 թվականի դեկտեմբերից աշխատել Է այդ   հաստատությունում եւ այս տարվա փետրվարին ազատվել Է անձնական պատճառներով: Այս մաասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ուեմացուն կալանավորված Է սպանության փորձի եւ ապօրինի շենք ներթափանցելու պաշտոնական կասկածանքով: Քննիչների խոսքով՝ նա անբարյացակամ Է վերաբերվել սահմանափակ հնարավորություներով մարդկանց եւ «նրանցից ազատվելու» ցանկություն Է հայտնել:       

Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, իսլամիստական ծայրահեղականնների հետ Ուեմացուի հնարավոր կապի մասին ոչ մի տեղեկատվություն չկա,  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սագամիհարայի հիմնարկությունում հարձակումը, որտեղ ապրում Էին սահմանափակ մտավոր հնարավորություններով մարդիկ, տեղի Է ունեցել հուլիսի 25-ին մոտավորապես 02.30-ին (Երեւանի ժամանակով 21.30-ին): Այդ ժամանակ պանսիոնատում գտնվել են ութ աշխատակիցներ, ինչպես նաեւ մեկ պահակ: Նաեւ այնտեղ կարող Էին լինել 18-ից մինչեւ 75 տարեկան շուրջ 150 կենվորներ:   

Նախնական տվյալներով՝ Ուեմացուն հիմնարկության մոտ Է եկել սեւ ավտոմեքենայով եւ ներթափանցել բնակելի մասնաշենք՝ առաջին հարկում մուրճով ջարդելով լուսամուտը: Նա հետը բերել Է դանակներով պայուսակ:

Իշխանությունները հավաստել են 18-ից մինչեւ 75 տարեկան 19  մարդու մահը: Եվս 20 տուժածների վիճակը գնահատվում Է որպես ծանր: Վիրավորներին տեղափոխել են Տոկիոյի մի քանի հիվանդանոցներ, ոմանք գտնվում են անգիտակից վիճակում:  

Հարձակումից մոտավորապես մեկ ժամ անց Ուեմացուն ներկայացել Է ոստիկանական տեղամաս եւ խոստովանել, որ կոտորած Է սարքել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am