Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գանձասար-Կապան» ոչ-ոքի է խաղացել կիպրական «Էթնիկոս»-ի հետ

 «Գանձասար-Կապան» ոչ-ոքի է խաղացել կիպրական «Էթնիկոս»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գանձասար-Կապան»-ն անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը: Մրցակիցն այս անգամ Կիպրոսը ներկայացնող «Էթնիկոս» թիմն էր:  

Խաղը բավական հետաքրքիր պայքարում է անցել : Երկու թիմերն էլ գոլ խփելու լավ հնարավորություններ են ունեցել: Կապանյան թիմից կարող էին աչքի ընկնել Գեղամ Հարությունյանը և Արտակ Ալեքսանյանը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Գանձասար-Կապան»-ի լրատվության բաժինը, հաղորդում է, որ թիմերին այդպես էլ չի հաջողվել գրավել միմյանց դարպասները և խաղն ավարտվել է 0-0 հաշվով:

«Էթնիկոս»  ակումբում շատ են լեգեոներները, որոնցից դարպասապահ Մարտին Բոգատինովը Մակեդոնիայի ազգային հավաքականի դարպասապահն է: Կապանյան թիմը Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում  ստուգողական վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am