Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիկ Ճերեճյանը

Սեյրան Օհանյանն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիկ 
Ճերեճյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 26-ին ընդունել է լիբանանահայ հասարակական գործիչ, գրող, պատմաբան Եղիկ Ճերեճյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, կարևորել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ջանքերի կենտրոնացումը:

ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերին: Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ավարտին Եղիկ Ճերեճյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է նվիրել իր հեղինակած «Մեծն Մուրատ» պատմագրական աշխատությունը, որի 60 օրինակը կառաքվի ԶՈւ զորամասեր: 

Եղիկ Ճերեճյանը ՍԴՀ կուսակցության անդամ է, 1992-2009թթ 4 անգամ ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ: Հայ ժողովրդի պատմությանը նվիրված մի քանի պատմագրական աշխատությունների հեղինակ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am