Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գագիկ Եղիազարյանին ու Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են

Գագիկ Եղիազարյանին ու Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել 
են

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց պաշտպան Լուսինե Հակոբյանը:

Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Նրանք, սակայն, իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Փաստաբանի տեղեկացմամբ` Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը կալանավորվել են ու տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց, որոնց բաց են թողել մեկ շաբաթվա ընթացում, իսկ հուլիսի 27-ին կրկին պատանդ են պահել գնդի տարածք մեկնած «Շտապօգնության» բժիշկներին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am